Գիտնականները կանխագուշակել են` Տոկիոյում առաջիկա 4 տարիներին ուժեղ երկրաշարժ է լինելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 9:00

Տոկիոյի համալսարանին կից գործող  սեյսմաբանության ԳՀԻ-ի մի խումբ գիտնականներ 70% հավանականությամբ կանխագուշակել են ուժեղագույն երկրաշարժ, որի  հիպոկենտրոնը Տոկիոյում կլինի: Ավելի վաղ համընդհանուր հաշվարկներով կանխագուշակում էին ուժեղագույն երկրաշարժ 30 տարվա ընթացքում:

Անցյալ տարի  մարտի 11-ին հզոր` 9,0 մագնիտուդով երկրաշարժ եղավ Ճապոնիայի հյուսիս-արևելքում, որն այդպես էլ անվանվեց` «Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժ»: Նման ուժգնության երկրաշարժեր երկրում լինում են 600 տարին մեկ անգամից ոչ հաճախ: Զոհերի ու անհետ կորածների թիվը հաշվվում է 19 հազար մարդ, ընդ որում 93%-ը ցունամիի զոհ է դարձել: Լրիվ քանդվել է 126 հազար կառույց, մասնակի` 260 հազարը: Ցունամիի պատճառով վթարվեց «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ը,  ռադիացիոն արտահոսք եղավ, որի վերացման համար ավելի քան 30 տարի կպահանջվի:

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply