Էրդողանն ակնկալում է, որ մինչև հոկտեմբերի 11-ը կվավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2009 12:01

ԷրդողանԹուրքիայի վարչապետն ակնկալում է, որ մինչև հոկտեմբերի 11-ը իր երկրի խորհրդարանը կվավերացնի հայթուրքական արձանագրությունները: Ըստ «Ռոյթերս»-ի` Էրդողանն այս մասին խոսել է սեպտեմբերի 23-ին ամերիկյան Փրինսթոնի համալսարանում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ելույթում: «Եթե նախապաշարումներ և որոշ ներքաղաքական հաշվարկներ տեղի չունենան, ապա, կարծում եմ, համաձայնագրերի փաստաթղթերը հաստատման նպատակով խորհրդարան կհասնեն հոկտեմբերի 10-ին կամ 11-ին»,- նշել է նա:

«Ռոյթերս»-ը հիշեցնում է, որ Հայաստանի նախագահը հայտարարել էր, թե չի այցելի Թուրքիա՝ հետևելու 2 երկրների ֆուտբոլային խաղին, եթե սահմանը չբացվի, կամ չլինեն հստակ նշաններ, որ այն բացվելու է: Հեղինակավոր գործակալության փոխանցմամբ` հայթուրքական սահմանը կբացվի մինչեւ տարեվերջ:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply