Չինացիները ճանապարհ են գցում Ճագարին և դիմավորում Վիշապին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 22, 2012 16:35
Շքեղ հրավառությամբ կիրակի չինացիները ամբողջ աշխարհում նշում են Չունցզեն կամ գարնան տոնը ` լուսնային օրացույցով ավանդական նոր տարին, որը համաձայն 12-տարվա պարբերականության Վիշապի նշանի տակ է: Գարնան տոնը խիստ ընտանեկան է: Այդ պատճառով Նոր տարվա գիշերը Չինաստանի բնակչությունը անց է կացնում տոնական ճոխ սեղանների շուրջը`մոտիկների և հարազատների հետ :
Այդ գիշեր չինացիները անպայման ձուկպիտի ուտեն, որը առատության խորհրդանիշ է: Չինարեն «ձուկ» հիերոգլիֆը համահունչ է «առատություն» հիերոգլիֆին, այդ պատճառով ձուկը պարտադիր է տոնական սեղանին:
Եվս պարտադիր ուտեստ է պելմենին `չինարեն «ցյաոցզի»: «Չուսիին» `գնացող Մետաղյա ճագարի վերջին օրը, ամբողջ ընտանիքը ավանդաբար սկսում է պելմենի պատրաստել`տարբեր միջուկներով, որոնք իրենց ձևով նման են ոսկու և արծաթյա սալիկների: Այդ պատճառով խորհրդանշում է ընտանեկան միասնություն և ցանկալի հարստություն:
Լուսնային օրացույցի Նոր տարվա նախօրեին չինացիները տանը մեծ մաքրություն են անում, որպեսզի աղբի հետ ավելով դուրս անեն չար հոգիներին: Տների դռները զարդարում են տարբեր չափերի կարմիր լապտերներով և կարմիր թղթյա կտորներով, որոնց վրա գրված են տարբեր մաղթանքներ`”դույլյան” հաջորդ տարվա հաջողությունների համար:
Տներում կախվում են պաստառներ “ֆու”հիերոգլիֆներով (երջանկություն), որոնք անպայման պիտի կախվեն գլխիվայր: Չինաստանի բոլոր մեծ քաղաքներում ամանորյա գիշերը որոշ ժամանակով երթևեկությունը կանգ է առնում, որպեսզի բնակիչները առանց խոչընդոտների հիանան հրավառությամբ:
Հունվարի 23-ի առավոտյան , Վիշապի տարվա առաջին օրը, մարաքաղաքում բացվում են ավանդական տոնավաճառներ, որտեղ կարելի է դիտել ներկայացումներ,համով հյուրասիրվել, գնել տեսակ տեսակ ամանորյա հուշանվերներ և զարդարանքներ: Չունցզեի տոնակատարությունները Չինաստանում մեկ շաբաթ է տևում, բնակչության մեծ մասը, բացի հրշեջներից, ոստիկաններից, բժիշկներից և առևտրի ոլորտում աշխատողներից , հանգստանում է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:






Facebook
Tweet This
Email This Post
