Խորվաթիան մտնում է Եվրոպայի Միություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 22, 2012 15:02
Այսօր Խորվաթիայի քաղաքացիները որոշելու են իրենց երկրի ճակատագիրը. հանրաքվե է անցկացվում Եվրոպայի Միություն մտնելու կապակցությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ Խորվաթիան ԵՄ-ի ղեկավարության հետ բանակցություններ է վարում: Դեկտեմբերին համաձայնություն են ստորագրել առ այն, որ այս պետությունը Միության անդամ է դառնալու 2013 թ. հուլիսից:
Խորվաթիայի իշխանությունները համարում են, որ դա կօգնի հաղթահարելու տնտեսական դժվարությունները: Հիմա Միություն մտնելուն պետք է հավանություն տան նաև հանրապետության քաղաքացիները:
Միությանը միանալու համար անհրաժեշտ է 50+1% ձայն: Հարցումները ցույց են տվել, որ մեծամասնությունը կողմ է միանալուն: Սակայն բնակչության մոտ մեկ երրորդը համաձայն չէ:
Տարվա սկզբից մայրաքաղաքում բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ընտրետեղամասերի բացվելու նախօրեին Զագրեբի փողոցներ դուրս եկավ ավելի քան հազար մարդ: Ցույցերն ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով, եղան վիրավորներ ու ձերբակալվածներ:






Facebook
Tweet This
Email This Post
