ԱՄՆ-ին չհաջողվեց համոզել Ճապոնիային, որ հրաժարվի Իրանից նավթի մատակարարումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2012 14:58

Ճապոնիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են տարաձայնություններ ունենալ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում:

Տոկիոյում ավարտվեցին Ճապոնիայի  կառավարության ու գործարար շրջանների ներկայացուցիչների և Ամերիկայի պաշտոնական անձանց միջև: Տոկիոն ջանում է իր նկատմամբ բացառությունների հասնել ԱՄՆ-ի ծրագրած պատժամիջոցներից, որոնք ուղղված են իրանական նավթի առևտրի դադարեցմանը: Վաշինգտոնը հայտարարեց, որ մտադիր է համոզել միջազգային հանրությանը հրաժարվել իրանական նավթից, ինչը բացասական կազդի Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսության վրա և այդպիսով կստիպի նրա ղեկավարությանը հրաժարվել միջուկային ծրագրի աշխատանքներից: Արևմուտքը համարում է, որ Թեհրանը ատոմային զենք է ստեղծում: Իրանում կտրականապես ժխտում են դա:

ԱՄՆ-ն Մոսկվայի և Պեկինի հետ առանձնապես հույսեր չէր կապում, որոնք դեմ են Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Այսուհանդերձ, համարվում էր, որ ԱՄՆ-ին կհաջողվի համոզել Արևմտյան Եվրոպայի երկրներին և Ճապոնիային հրաժարվել իրանական նավթ գնելուց:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply