Թուրքիայից Բուլղարիա ուղևորվող ավտոբուսի վթարից զոհվել է 4 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 22, 2012 14:54

Ստամբուլ-Սիլիստրա (Բուլղարիա) երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է, 32-ը վիրավոր են: Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ թուրք-բուլղարական սահման չհասած` մի քանի կիլոմետր հեռավորության վրա` Թուրքիայի Կըրկլարելի գավառի սահմանակետի շրջանում:

Ինչպես հաղորդում են Թուրքիայի ԶԼՄ-ները, ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և ճանապարհից դուրս եկել, որի հետևանքով ավտոբուսը գահավիժել է 20 մետր բարձրությունից: Բոլոր տուժածներին տարել են տվյալ շրջանի հիվանդանոց: Ինը հոգի ծանր վիճակում է: Տարբեր վնասվածքներ ստացածների թվում 10-ը բուլղարացի են: Ըստ նախնական տեղեկությունների, բոլոր զոհվածները երկու քաղաքացիություն են ունեցել` Թուրքիայի և Բուլղարիայի:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply