Դավութօղլու. «Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2009 11:45

«Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով վարչապետ Էրդողանի հետ մասնակցում է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին և «G-20»-ի գագաթնաժողովին:

Ըստ թուրքական «Haber 1»-ի՝ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է հարաբերությունները կարգավորել ամբողջ Հարավային Կովկասում: «Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները, ինչից կօգտվի ամբողջ տարածաշրջանը»,-հայտարարել է Դավութօղլուն` ավելացնելով, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply