Ամերիկյան Ռենո քաղաքի բնակիչներին տարհանում են հրդեհների պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2012 18:44

Ամերիկյան Նևադա նահանգի Ռինո քաղաքում զանգվածային տարհանում է հայտարարված: Դրա պատճառը անտառային հրդեհներն են: Կրակը արդեն հասել է բնակելի թաղամասեր և ամբողջովին վերացրել է ավելի քան  20 շենք: Կան տուժածներ:

 

Ընդհանուր առմամբ իրենց տները լքել են ամենաքիչը 10 հազար բնակիչ, հաղորդում է “Россия 24” հեռուստաալիքը: Տարերքի հետ պայքարում են նաև փրկարարների և հատուկ տեխնիկայի լրացուցիչ ուժեր: Այս պահին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:

 

Ի դեպ տեղի իշխանությունը բնակչությանը հորդորում է չշտապել վերադառնալ իրենց տները:  Ըստ   եղանակի տեսության շաբաթ օրը սպասվում է քամոտ եղանակ, ինչը նշանակում է, որ կրակը կարող է նոր ուժով բռնկվել:

 

 

 

 

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply