Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում հանրապետության տարածքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2012 16:43

Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների զգալի մասում և 21-ի գիշերը Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` մառախուղ: 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին  հյուսիս-արևմտյան`  5-10 մ/վրկ, 20-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25 մ/վրկ: Լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք: Օդի ջերմաստիճանը  20-ին կնվազի 5-ից 6, 21-ի գիշերը` ևս 2-ից 4,  22-ի ցերեկը և 23-ին կբարձրանա 2-ից 4 աստիճանով:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանում հունվարի  20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 21-ից 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 20-ին կդիտվի քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ:


Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply