Սպանությունը բացահայտվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 21, 2012 16:13
Հունվարի 20-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր անձը չպարզված կնոջ այրված դիակ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել էր` Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մարի Դավթյան:
Հունվարի 21-ին ոստիկանության ծառայողները սպանությունը կատարելու կասկածանքով  բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գևորգ Թադևոսյանին:
Գևորգ Թադևոսյանը ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply