Հենրիխ Մխիթարյանը 23 տարեկան է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 21, 2012 14:56

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին թևակոխեց իր 23-րդ ձմեռը: Չնայած երիտասարդ տարիքին Մխիթարյանը ճանաչում է ձեռք բերել և դարձել է մարզասերների սիրելին:

Ներկայումս նա «Շախտյորի» կազմում միջազգային մրցաշարի է մասնակցում Արաբական Միացյալ Էմիրություններում:

«Անկախ»-ը  շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին` նրան մաղթելով նորանոր նվաճումներ և հաջողություններ։

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply