Անակնկալներ` օլիմպիական խաղերը չսկսած
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 21, 2012 14:23
Մինչև «Լոնդոն 2012 » օլիմպիական խաղերի հանդբոլի մրցաշարի մեկնարկը դեռ բավականին ժամանակ կա, սակայն արդեն մեծ անակնկալ է գրանցվել: Այդ ստուգատեսի ընտրական մրցաշարում «մահվան խմբում» հայտնված Սամվել Ասլանյանի թիմը` Ռուսաստանի ընտրանին դուրս է մնացել պայքարից և չի մասնակցի օլիմպիական խաղերին: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Նովի Սադում անցկացված C խմբի մրցաշարի վերջին` 3-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը 27:30 (11:17) հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին:
Ի դեպ, օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին էլ զիջեց Հունգարիայի ներկկայացուցիչներին`23:26 (14:12):
Ի վերջո, թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականոթյամբ` 1. Իսպանիա` 5 (միավոր), 2. Հունգարիա`4, Ֆրանսիա` 3, 4. Ռուսաստան`1:






Facebook
Tweet This
Email This Post
