Հինգ ավտոպատահար`յոթ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2012 13:28
Հունվարի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նորաբաց գյուղի ճանապարհին, շրջադարձի հատվածում, դուրս գալով երթևեկելի մասից` վթարի է ենթարկվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հունվարի 20-ին, ժամը 06.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 72-րդ կմ-ին բախվել է ճանապարհին կայանված «ԿամԱԶ» ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հունվարի 20-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արևշատ-Մրգավետ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԼԱԶ» մակնիշի ավտոբուսի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հունվարի 20-ին, ժամը 17.00-ին, Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդն ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հունվարի 20-ին, ժամը 10.30-ին, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատամարտիկների փողոցում  բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply