Էդվարդ Նալաբանդյան.«Նախաստորագրված արձանագրությունները փոխհամաձայնության արդյունք են»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 11:30

national-academy-23092009«Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը սկսվել և վարվել է առանց նախապայմանների, և հենց այդ փոխըմբռնմամբ էլ կողմերը հանգել են փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում»,- ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի ընթացքում:

Նալբանդյանը հավելել է նաև, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման սկզբունքից որևէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը:

Հանդիպմանը մասնակցել են շուրջ 150  գիտնական` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ:

Ընդհանուր ժողովին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես է եկել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ելույթ է ունեցել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply