Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 21, 2012 11:53

Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատի գերմրցաշարի  6-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն առաջ անցավ նորվեգացի Մագնուս Կառլսենից և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեր երկրի ներկայացուցիչը, հանդես գալով սպիտակ խաղաքարով, հաղթեց ադրբեջանցի Վուգար Հաշիմովին և միավարների իր պաշարը հասցրեց  4,5-ի: Մինչդեռ,  մյուս առաջատար Կառլսենը, խաղալով սևերով, ոչ- ոքի արդյունքով բավարավեց չեխ  Դավիդ Նավարայի հետ պարտիայում և 4 միավորով երկրորդն է: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որը պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:

 

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply