“Երկիմաստ սահմաններ” ցուցահանդեսը Վիեննայում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | January 21, 2012 12:35Հունվարի 18-ին Վիեննայի “KulturKontakt Austria” կենտրոնի ցուցահանդեսային համալիրում ներկայացվել է հայ արվեստագետներ Կարինե Մացակյանի, Մհեր Ազատյանի և Կարեն Ալեքյանի նկարների ցուցահանդեսը` “Ambiguous Boundaries” (Երկիմաստ սահմաններ) վերնագրով: Ցուցահանդեսը կընթանա մինչև փետրվարի 24-ը: Ցուցահանդեսն իրականացվել է Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող ՙArtist in Residence՚ ծրագրի շրջանակներում և KulturKontakt Austria կենտրոնի աջակցությամբ:
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ավստրիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, ավստրիացի արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
