Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան «աճուրդը» կես ժամում 500,000 դրամ է ապահովել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2012 12:17

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook սոցկայքի իր էջում հանդես է եկել հետևյալ առաջարկությամբ. «Վերացման ենթակա Թեղուտ գետը «Վալեքս» ՍՊԸ-ի կողմից գնահատվել է 170 հազար դրամ: Գարեգին Չուգասզյանի հետ միասին մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը 180 հազար դրամ` գետը պահպանելու դիմաց: Համաձայն ենք աճուրդի հանել` ո՞վ կտա ավել գետը փրկելու համար»: 

Հարցադրման արձագանքների արդյունքը կես ժամվա մեջ 500 հազար դրամ է ապահովել նախաձեռնությանը: 

Հաջորդիվ ռեժիսորին առաջարկել են Թեղուտի համար հատուկ հաշիվ բացել: Խզմալյանը նաև կատակել է, թե գուցե արժե «միանգամից մեր ողջ պատանդ ընկած երկրի դիմաց փրկագին հավաքենք ու այսպես ազատենք զավթիչներից»:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply