«Գիրքը, որը փոխեց իմ կյանքը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2012 12:11

Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների մրցույթ:
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:

 Մրցույթին մասնակից դպրոցականները կարող են ներկայացնել.

– շարադրություն (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով:

 Մրցույթի պայմանները.

– Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների աշակերտները:

– Աշխատանքների ընդունումը` մինչև փետրվարի 10-ը ներառյալ:

– Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:

 Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.

– մասնակցի անձնագրի պատճենը,

– մասնակցի մեկ լուսանկար,

– մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,

– դպրոցի անվանումը, համարը և դասարանը:

 Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով` gradaran@childlib.am

Դիտվել է 3708 անգամ:
Print Friendly

Leave a Reply