«Լեզուն հայրենիք է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 21, 2012 12:08

Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ:

 Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:

 Մրցույթին մասնակից ուսանողները կարող են ներկայացնել.

– էսսե (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Լեզուն հայրենիք է»թեմայով:

 Մրցույթի պայմանները.

– Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

– Աշխատանքների ընդունումը` մինչև փետրվարի 10-ը ներառյալ:

– Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:

 Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.

– մասնակցի անձնագրի պատճենը,

– մասնակցի մեկ լուսանկար,

– մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,

– ԲՈՒՀի անվանումը, ֆակուլտետը և կուրսը:

 Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով` gradaran@childlib.am

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply