Ծամոնը` թանկարժեք տարադրամ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 21, 2012 11:46Հազարավոր գնչուներ Արևմտյան Եվրոպայի տարածքում զբաղվում են ծամոնագողությամբ, որպեսզի այն ուղարկեն հայրենի Ռումինիա: Այստեղ ծամոնն օգտագործվում է իբրև մանրադրամ: Նման եզրակացության են եկել բրիտանական Ուիլթշիր կոմսության ոստիկանները. նրանք հայտարարել են, որ համապատասխան տեղեկություն են ստացել գնչուական համայնքների ներկայացուցիչներից, որոնք բռնվել են գողության պահին: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ գնչուներն Արևմտյան Եվրոպա են գալիս մի քանի խոշոր գողություն կատարելու համար, ապա բարձելով մեքենաները ծամոնով, վերադառնում են հայրենիք, ուր գողոնը հանձնում են խանութների տերերին: Սրանք էլ իրենց հերթին ծամոնն իրացնում են` մանրադրամի փոխարեն առաջարկելով:







Facebook
Tweet This
Email This Post
