Հովհաննես Թումանյանի Թիֆլիսի տունը փրկելու համար ՀՀ կառավարությունը 1 ամիս ժամանակ ունի
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | January 21, 2012 11:31
Եթե մեկ ամսվա ընթացքում Հովհաննես Թումանյանի տան թաղամասում ներկայիս տանտիրոջը համարժեք բնակարան տրվի, ապա նա հանուն Թումանյանի, հանուն հայ ժողովրդի, բնակարանը կազատի եւ կվերադարձնի հայերին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Թբիլիսիից վերադարձած ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: «Մենք հանդիպեցինք այդ տան սեփականատիրոջ Լեժավայի հետ: Բանակցությունները բավական հաջող եւ ստույգ ընթացք ստացան: Այն բոլոր մտավախությունները, որ մենք ունեինք, բարեբախտաբար, չիրականացան: Մեզ հասած զանազան եւ զարմանազան, իրար հակասող իրողությունները ճշգրտվեցին: Ինչպես մեր ժողովրդական խոսքն է ասում. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնես, քան` 1000 անգամ լսես»: Պարզվեց սեփականատերը ոչ թե գործարար է, այլ` երիտասարդ իրավաբան, շատ կիրթ, համակրելի, շատ գնահատող Թումանյանի մեծությունը: Նա մի երիտասարդ է, որը պատրաստվում է ամուսնանալ եւ, որին ընտանիք կազմելու համար սեփականություն է անհրաժեշտ»,- նկատեց Լեւոն Անանյանը:
Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ բանակցությունների ընթացքում Լեժավան ՀՀ կառավարությանն առաջարկել է փոխանցել, որ այդ նույն տարածքը 120 քմ, որը ինքը տնօրինում է պատրաստ է հանձնել հայկական կողմին, եթե հայկական կողմը նույնչափով բնակ տարածք նույն մակերեսով եւ փողոցում տրամադրի իրեն: Իսկ ՀՀ կառավարությունը առաջարկին արձագանքելու համար 1 ամիս ժամանակ ունի:
news.am






Facebook
Tweet This
Email This Post
