Գրիչը գրվածը Bluetooth-ով կփոխանցի համակարգիչ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 21, 2012 11:29

Գրիչով արված գրությունն էլեկտրոնային տարբերակով պահպանող խելացի գրիչներ առաջ էլ  են ներկայացվել, սակայն, դրա համար անհրաժեշտ էր գրել հաուկ նոթատետրում կամ էլ լրացուցիչ սարքավորում կիրառել, որը հետևում է գրչի ընթացքին: Հիմա շեշտը դրվել է այն բանի վրա, որ  պարզապես գրառում կատարվի սովորական թղթի վրա, իսկ Bluetooth-ն այն համակարգչի հիշողություն  տեղափոխի: Ասիացի դիզայներների ստեղծած Recorder գրչի գաղտնիքը նրա վրա սարքավորված լազերային տվիչն է, որն ունակ է հետևելու գրության  տեղակայությունը: Գրությունը մնում է գրչի հիշողության մեջ` էլեկտրոնային ֆայլի տեսքով և ընդամենը մի կոճակի սեղմումով այն Bluetooth-ով փոխանցվում է համակարգիչ: Այս նորարարությունը հաստատ  պահանջարկ կունենա ուսանողների շրջանում, ովքեր գերադասում են սկզբում տեղեկությունն արտագրել, ապա նոր միայն այն խմբագրել: Կամ էլ նրանց մոտ, ովքեր հին ժամանակների նման սիրում են թղթի վրա գրել, իսկ նորույթի շնորհիվ հին մեթոդը կարելի է նորի պես հաղորդել: Այս հրաշալի գյուտը համենայն դեպս հետ կբերի հին ու արդեն մոռացված թուղթ ու գրչի սովորությունը: Ցավոք  հրածք-գրիչը դեռևս գտնվում է նախագծային փուլում:

 

 

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply