Ասանժը հայտարարել է, որ մասնակցություն է ունեցել “Արաբական գարնանը”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 21, 2012 11:04
Wikileaks-ի հիմնադիրը խոստովանել է, որ օժանդակել է “Արաբական գարան” և “Գրավիր Ուոլ-Սթրիթի” կազմակերպմանը: Ջուլիան Ասանժը, որը ներկայումս սպասում է դատարանի որոշմանը իրեն Շվեդիային հանձնելու վերաբերյալ (բռնաբարության մեղադրանքով), խոստովանել է, որ “մասնակցություն ունի վերջին 12 ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին: Այդ թվում` արաբական երկրներում հակակառավարական ապստամբություններին, ինչպես նաև` Նյու Յորքում սեպտեմբերի կեսերին մեկնարկած կորպորատիվ ագահության դեմ ուղղված “Գրավիր Ուլ-Սթրիթը” ժողովրդական շարժմանը:
“Ես ու իմ գործընկերները պլանավորել էինք նմանատիպ իրադարձություններ”,-վստահ հայտարարել է Ասանժը: Բացի այդ, նա վստահեցնում է, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է ընդլայնել լրտեսության վերաբերյալ օրենսդրական Ակտի իրավասությունները, որպեսզի դրանցում ներգրավի նաև լրագրողներին, որոնք տարբեր մեթոդներ են կիրառում տեղեկություն ստանալու համար:
“Շատ շուտով նրա լեգենդար ռեպորտյորները հանցագործներ կճանաչվեն”, ասել է Ասանժը, որին մեղադրում են ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի տեղեկությունները հրապարակելու համար: 40-ամյա ավստրալացին Լոնդոնում է, տնային կալանքի մեջ, գտնվելու ճշգրիտ վայրն անհայտ է:






Facebook
Tweet This
Email This Post
