Kodak ընկերությունը հայտարարել է իր սնանկացման մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 20, 2012 21:12Ֆոտոարտադրող լեգենդար Kodak ընկերությունը պաշտոնապես հայտարարել է ֆինանսական 
անկարողության մասին: Kodak ընկերությունը, հինգշաբթի առավոտ վաղ հայտարարել է սնանկացման մասին: Ֆոտոֆիրմայի ներկայացուցիչները հայտարարել են, որ “նման քայլն անխուսափելի է, որպեսզի պահպանի ԱՄՆ-ում ու արտասահմանում ձեռնարկության իրացվելիությունն ու պարտքերի վճարումը, ու կարողանա կենտրոննալ ավելի շահութաբեր բիզնես-նպատակների վրա”: Բացի այդ, ֆիրմային անհրաժեշտ է օգնել 950 մլն դոլար վարկը վճարելու համար, որը վերցրել է 18 ամիս ժամկետով: Kodak-ի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ կշարունակեն սպասարկել հաճախորդներին ու նաև կվճարեն կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերը: Kodak-ի սնանկության մասին լուրերը վաղուցվանից են շրջանառվում: Սպառողների մեծամասնության` թվային տեխնոլոգիաներին անցնելու փաստը կամաց-կամաց դուրս է մղում ժապավենային արտադրանքը, ինչը հանգեցրել է այն բանին, որ գները սրընթաց ընկել են: Ընկերության խնդիրն է սեփական տեխնոլոգիաների փոխակերպումը` թվային պատկերների մշակման տեխնոլոգիաների: Հունվարի սկզբին Kodak-ը դատի էր տվել Apple и ու HTC, հայտարարելով, որ խախտվել են արտոնագրերը: Հայցի համաձայն, Apple-ի այնպիսի սիրված սարքավորումներ, ինչպիսիք են iPhone, iPad և iPod-ն ու HTC պլանշետները անօրինական կիրառում են Kodak-ի տեխնոլոգիան թվային տվյալները հաղորդելու համար: Նախնական տվյալների համաձայն, ֆիրմաների միջև ապա արտոնագրային համաձայնագիրը Kodak-ին կբերի մեկ մլրդ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
