Հին Հունաստանի պատմական հուշարձանները վարձով են տրվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 20:21

Տնտեսական ճգնաժամի պայմաններում ապրելու համար, Հունաստանի իշխանությունները աննախադեպ` երկրի պատմական հին հուշարձանները վարձով տալու որոշում են կայացրել: Նշվում է , որ տվյալ միջոցը հնարավորություն կընձեռի թուլացնելու սոցիալական լարվածությունը և կազատի երկիրը մշտական գործադուլներից: Հնագետներն ու պատմաբանները հավանության են արժանացրել  պահպանողական “Նոր դեմոկրատիա” կուսակցության պատգամավոր Գերասիմոս Գիակոումատոսի գաղափարը, որը հայտարարել էր, թե, երկրի համար դժվարին ժամանակներում տրամաբանական է անտիկ հուշարձանները մասնավոր անձանց ձեռքը հանձնելը: Վարձակալության շուկայում առաջինն Ակրոպոլիսն է: Սկզբում նախատեսվում էր, որ այն նկարահանումների համար կարելի է օրը 4000 եվրոյով հանձնել: Վերջնական գինը, սակայն,  կազմել է ընդամենը 1600 եվրո: Լուսանկարիչների համար վարձակալության գինը 300 եվրոյից իջեցվել է 200-ի: Ակորպոլիսի պատկերը բացիկներում, բուկլետներում ու զբոսաշրջային ուղեցույցներում  օգտագործելու համար նախնական 100-ի փոխարեն գինն իջեցվեց 30-ի: Բացի այդ, քննարկվեց նաև այն գաղափարը, որ 2,5 հազար տարվա կենսագրություն ունեցող հուշարձանը կարող են  վարձակալ նաև ցուցարարները` ակցիաներ կազմակերպելու համար: Հետո մշակույթի նախարարությունը հրապարակելու է նաև Պոսեյդոնի տաճարի, Լինդոսի Ակրոպոլիսի վարձակալական գները: Ընդ որում, առաջին 10 նկարահանումներից հետո վարձակալնողներին զեղչեր են տրամադրվելու: Իսկ նկարահանումներից ազատ օրերին հուշարձանները կշարունակեն աշխատել իբրև թանգարաններ: Ի դեպ,  հնագիտական արժեքները վարձակալությամբ տրամադրելու պրակտիկան գործում է նաև այլ երկրներում: Օրինակ ֆրանսիական կառավարությունը հայտարարել է, որ հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընդամենը 10 հազար եվրոյով ընկերությունները և մասնավոր անձինք կարող են վարձակալել Պիկասոյի թանգարանի սրահները:

 

Դիտվել է 1299 անգամ:
Print Friendly

Leave a Reply