Երեխաները ցանկանում են իմանալ, թե ինչու է ջուրը միշտ թաց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 20, 2012 19:58
Արագ աճող և սրընթաց` լույսի արագությանը հավասար զարգացող երեխաները ցանկանում են ամեն ինչ իմանալ, երբեմն, իրենց հարցերով ծնողներին կանգնեցնելով փակուղու առջև: Big Bang UK Young Scientists and Engineers Fair –ը հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել է 5-16 տարեկան երեխաների 2000 ծնող, ու պարզել, որ մեր երեխաները հիմնականում գիտական ու մաթեմատիկական բնույթի հարցեր են տալիս: Նման հարցերին ամեն ծնող չէ, որ կարող է ճիշտ պատասխանել:
Ահա 10 հարց, որոնք ծնողներին անելանելի դրության մեջ են գցել:
1.Ինչու է երբեմն Լուսինը նաև ցերեկը լինում:
2.Ինչու է երկինքը երկնագույն:
3.Երբևէ կհանդիպենք այլմոլորակայինների հետ:
4.Ինչու է ջուրը թաց:
5.Ինչպես է ինքնաթիռը երկնքում իրեն պահում:
7.Ինչպես կարելի է բաժանել սյունակաձև:
8.Ուր են թռչուններն ու մեղուները ձմռանը չվում:
9.Ինչն է ծիածան ստեղծում:
10.Ինչու երկրի վրա տարբեր ժամանակային գոտիներ կան:
Ինչպես պարզել է ուսումնասիրությունը, ծնողների մեկ երրորդ մասը հարցերին պատասխանելու համար ճշգրիտ աղբյուրներ է փնտրում, իսկ շատերն էլ կարծում են, որ կամ պատասխան կհորինեն, կամ էլ այդ պատասխանատվությունը մյուս ծնողի վրա կգցեն: Իսկ բրիտանացի ծնողների 26%-ն էլ կարծում է, որ իրենց երեխաներն իրենցից ավելի շատ գիտեն:






Facebook
Tweet This
Email This Post
