Երևանի փողոցները մաքրելու համար այսօր օգտագործվել է 137.7տ տեխնիկական աղ և 352.7 խմ ավա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 20, 2012 19:18
Երեւանում տեղացած ձյան հետեւանքները վերացնելու նպատակով վաղ առավոտից վարչական շրջանների և համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են տարվել ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ:
Մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար հունվարի 20-ին օգտագործվել է 137.7տ տեխնիկական աղ եւ 352.7 խմ ավազ, գործի է դրվել 99 հատուկ մեքենամեխանիզմ:
Հնարավոր առատ տեղումների դեպքում կօգտագործվի հավելյալ տեխնիկա եւ կձեռնարկվեն անհրաժեշտ այլ միջոցառումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիտվել է 936 անգամ:





Facebook
Tweet This