Կամրապնդվեն այն հիմքերը, որոնք ՀՀ-ում կստեղծեն կայուն քաղաքացիական ծառայություն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 20, 2012 18:04

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Շնորհավորելով քաղծառայողներին հոբելյանի կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնց նպատակն է եղել ամրապնդել մեր երկրի պետականությունը՝ նաև քաղաքացիական ծառայության ինստիտուտի միջոցով: «Պետությունը հենց քաղաքացիական ծառայողների միջոցով է շփվում քաղաքացիների հետ, մատուցում ծառայություններ, ուստի նրա բարձր վարկանիշը ցանկացած պետության համար ունի էական նշանակություն: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք քաղծառայողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն այդ ծառայությունը մատուցել բարձր մակարդակով: Այս ընթացքում մենք ստեղծել ենք այն հենքը, որի վրա ապագայում պետք է կառուցվի եվրոպական բարձրակարգ չափանիշներին համապատասխանող քաղծառության ինստիտուտ»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի առաջին հերթին բարձրորակ կադրերը ներգրավվեն քաղծառայության մեջ: Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև վերապատրաստման ինստիտուտների հիմնումը՝ քաղծառայողների գիտելիքների բարձրացման տեսակետից, ինչպես նաև քաղծառայողի պաշտպանվածության բարձրացումը, որպեսզի անկախ քաղաքական դրսևորումներից՝ քաղծառայողը վստահ լինի, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները:
Անդրադառնալով քաղծառայողների սոցիալական պաշտպանվածության խնդրին՝ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս տարի մեր երկրում առաջին անգամ ներդրվել է սոցիալական ապահովության փաթեթ: Այն իր մեջ ներառում է ինչպես առողջության ապահովագրություն, այնպես էլ քաղծառայողի ընտանիքի անդամների ուսման վարձերի վճարում, հիփոթեքային վսրկերից օգտվելու և հանգիստը ՀՀ-ում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու հնարավորություն: «Համոզված եմ, որ կկարողանանք էապես ամրապնդել այն հիմքերը, որոնք կստեղծեն կայուն քաղաքացիական ծառայություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի առթիվ և համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի քանի քաղծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

 

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply