Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 20, 2012 19:14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և նշելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը տարբեր ոլորտներում։
Քաղաքապետը դեսպանի խնդրանքով ներկայացրել է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերն ու այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային են քաղաքային տնտեսության զարգացման, Երևան առավել բարեկարգ, հարմարավետ  ու գրավիչ դարձնելու  ուղղությամբ. «Շատ կարևոր է Ձեր և Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի աջակցությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, փորձագիտական խորհրդատվության և ընդհանրապես բոլոր այն հարցերում, որոնք կնպաստեն մեր քաղաքի զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Դեսպան Հեֆֆերնը իր հերթին պատրաստակամություն է հայտնել օժանդակել Միացյալ Նահանգների տարբեր քաղաքների և Երևանի միջև կապերի սերտացման և կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply