Փակ է Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2012 15:09

Հունվարի 20-ի ժամը 14.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հաղորդում են, որ փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության պատճառով:

Բուք է Ապարանի տարածաշրջանում: Ձյան տեղումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում:

Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր ճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply