Սահակաշվիլիի հետ ընդդիմության հանդիպումը էական արդյունք չի տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2009 15:22

vrastan«Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումն ապարդյուն Էր, բայց Վրաստանի ընդդիմությունը չպետք Է վհատվի»,-հայտարարել է Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Լևան Գաչեչիլաձեն` ամփոփելով Շավնաբադում (Թբիլիսիի արվարձանում)գտնվող նախագահի նստավայրում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքները: Նա նաև իր կողմնակիցներին կոչ Է արել շարունակելու խաղաղ գործողությունները` Սահակաշվիլիի պաշտոնաթողության պահանջով:

«Չնայած այն հանգամանքին, որ Սահակաշվիլին մտադիր չԷ պաշտոնաթող լինել, մենք չպետք Է վհատվենք, ես համոզված եմ, որ Վրաստանի ժողովուրդն իր խաղաղ գործողություններով և անզիջում դիրքորոշմամբ նրան կհարկադրի հեռանալ պաշտոնից և նշանակել վաղաժամկետ նախագահական ընտրություններ»- ասել Է Գաչեչիլաձեն:

Նրա խոսքով` ամռան ամիսներին բողոքի գործողությունները կշարունակվեն: «Ընդդիմությունը նաև կակտիվացնի իր աշխատանքն օտարերկրացի քաղաքական գործիչների եւ միջազգային հասարակայնության հետ, մենք նրանց իրապես ցույց կտանք, որ ի դեմս մեզ` Վրաստանում կա լուրջ այլընտրանք ներկայիս ղեկավարությանը»,-հայտարարել Է նա «Մաեստրո» ընդդիմադիր հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Գաչեչիլաձեն հաղորդել Է, որ այսօր երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև տեղի կունենա ընդդիմության ավանդական հանրահավաք:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply