«Թումանյանի Շաուրմա»-ում հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2012 15:04

Հունվարի 20-ին` ժամը 11.31-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից շենքից ծուխ է նկատվում: ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհ է բռնվել Թումանյան 32 հասցեում` «Թումանյանի Շաուրմա» կոչվող հասարակական սննդի օբյեկտում: Հրդեհը մեկուսացվել է ժամր 11.44-ին, մարվել 11.52-ին: Ծխատարում այրվել էր մրի նստվածք:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply