Մարտունիում գազի պայթյունից տուժածների վիճակը ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2012 15:00

Հունվարի 20-ի  առավոտյան Մարտունի քաղաքում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարմնական վնասվածքներով Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչներ, 1964 թվականին ծնված Վանիկ Խաչատրյանը, նրա կինը` 1967 թվականին ծնված Սոնա Խաչատրյանը, երեխաները` 1990 թվականին ծնված Նուշիկ Խաչատրյանը եւ 1995 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Եղիշե Հարեյանը` այս պահի դրությամբ կայուն ծանր վիճակում են գտնվում Նուշիկ եւ Սոնա Խաչատրյանները, միջին ծանրության վիճակում` Նարեկ եւ Վանիկ Խաչատրյանները: Ընտանիքի չորս անդամներն էլ հիվանդանոց են տեղափոխվել 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածներով: Վանիկ Խաչատրյանի մոտ առկա է նաեւ ոտքի կոտրվածք: Այս պահի դրությամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք առայժմ գտնվում են Մարտունու բժշկակական կենտրոնի բժիշկների հսկողության եւ հոգածության ներքո:

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply