Մարտական տրամադրությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 20, 2012 14:54

Կազանում  հունվարի 24-30-ը տեղի կունենա  թհեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար` եվրոպական երկրների մարզիկների մասնակցությամբ: Լոնդոնյան խաղեր մեկնելու իրավունք կստանան լավագույն եռյակ մտնողները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը մրցավայր կուղեկցի երևանցիներ, Եվրոպայի երիտասարդների 2010թ.չեմպիոն Հայկազ Սամվելյանին / 58կգ /  և Եվրոպայի 2008թ. չեմպիոն Արման Երեմյանին / 80կգ /: Նշած մարզիկները դեկտեմբեր և հունվար ամիսներին ուսումնամարզական երկու հավաք  անցկացրին  Թեհրանում: Թհեքվոնդո մարզաձևում օլիմպիական ուղեգրեր են վիճարկվում համաշխարհային և  աշխարհամասային մեկական  մրցաշարերում: Համաշխարհայինն անցկացվեց անցյալ տարի հուլիսին ` Բաքվում, որտեղ մեր մարզիկները հասկանալի պատճառներով չմեկնեցին և կորսվեց ուղեգիր ձեռք բերելու առաջին լուրջ հնարավորությունը: Գևորգ Դանիելյանի և նրա երկու սաների միակ հույսը մնում է կազանյան ստուգատեսը: Հայաստանի մարզիկները հունվարի 23-ին կմեկնեն մրցավայր և ասպարեզ կելնեն մարտական տրամադրությամբ:

Հիշեցնենք, որ  առայժմ  մեր  11 մարզիկներ են նվաճել ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 664 անգամ:
Print Friendly

Leave a Reply