Վարդան Այվազյան. Այն մարդը, ով ինձ կասի խոտան է, ես էլ կասեմ նա ոչխար է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 20, 2012 14:44

Խոտան Ազգային ժողովը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել` բարելավելու երկրում ստեղծված ծայրահեղ լարված վիճակը: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը, հավելելով, որ  խոտան է նաեւ խոտան խորհրդարանի «Ընտրական օրենսգիրք»-ը, որով պետք է երկիրը գնա համապետական ընտրությունների:

«Այս օրենսգիրքը ստեղծված է ընդամենը ՀՀԿ իշխանությունը շարունակելու համար եւ շատ անգրագետ է գրված: Բայց մենք փոփոխություններ կատարելու ժամանակ ունենք: Մեծամասնական ընտրակարգը ապօրինությունների որջ է, պատգամավորները տարիներով խորգհրդարան չեն գալիս: Մեծամասնականով պատգամավորներն ընտրվում են սեփական բիզնեսի շահերը պաշտպանելու համար»,- ասաց Ֆելիքս Խաչատրյանը:

Խաչատրյանի գնահատմամբ` համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման ժամանակ պատասխանատվությունն ընկնում է կուսակցությունների վրա, իսկ վերջիններս, սեփական վարկանիշը պահելու համար, ամեն պատահական մարդու չեն ներառի իրենց ցուցակներում:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր հերթին նշեց, որ երկու անգամ ընտրվել է համամասնական, երկու անգամ էլ մեծամասնական ընտրակարգով: «Ո՞րն է տարբերությունը: Այն մարդը, ով ինձ կասի խոտան է, ես էլ կասեմ նա ոչխար է: Ինչքան էլ հարգեմ մարդուն, թույլ չեմ տա ինձ վիրավորեն»,- վիրավորեց նա:

Այվազյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանում հարուստ լինելը մեղք է համարվում, մինչդեռ շատ գործարար պատգամավորներ բուռն օրենսդրական գործունեություն են ծավալում, որպես օրինակ բերելով Հրանտ Վարդանյանի ընտանիքը:

Ի պատասխան, Խաչատրյանը նշեց, որ իրենք դեմ չէին լինի Հայաստանում մեծ թվով հարուստ մարդկանց տեսնել, եւ շատ լավ կլիներ, եթե  հարուստ մարդիկ շատ լինեին, բայց հասնեին դրան արդար ճանապարհով: «Խոսքն արդար աշխատանքով վաստակի մասին է, իսկ ԱԺ միլիարդատեր պատգամավորներն իրենց գումարները վաստակել են խարդախություններ անելով»,-ամփոփեց ընդդիմադիր գործիչը:

 

News.am

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply