Սերիական մարդասպանին փնտրում է 1,5 մլն չինացի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 14:38

Չինաստանում հատուկ նշանակության զորքերի սպային փնտրում է 1,5 մլն չինացի: Նա մեղադրվում է սերիական սպանությունների մեջ: Սա յուրօրինակ ռեկորդ է: Ինչպես հայտնի է դարձել, Չինաստանի արևմտյան մեգապոլիսներից մեկում ` Նինքինգում, Գյուղատնտեսական բանկի մասնաճյուղերից մեկում  հանցագործը սպանել է մի տղամարդու, գողացել նրա պայուսակը` 31 հազար դոլարով:

Ականատեսներից մեկն ասում է.«Ես անձամբ տեսա, ասես կինո լիներ:  Մի հսկա մոտեցավ տղամարդուն ու հանգիստ ատրճանակից կրակեց նրա ճակատին: Քիչ մնաց ուշաթափվեի»:

Հարվածային ջոկատի հրամանատարն ասում է, որ հանցագործ Ցզեն Կայգուեն վաղուց է սկսել իր գործը, ահաբեկում է մարդկանց Չինաստանի տարբեր քաղաքնորում: Գոյություն ունեցող տվյալների համաձայն, նա 42 տարեկան է: Աշխատատեղերի կրճատման հետևանքով դուրս մնացած չինական հատուկ նշանակության զորքերի սպա է: Նրա ինքնությունը հնարավոր է եղել պարզել փողոցում տեղակայված տեսախցիկներով:  Նախկին սպան արդեն նմանատիպ տասնյակ հանցագործություններ է կատարել:

 

 

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply