Հայ-վրացական սահմանին պահվող «պատանդները» ուղեւորվում են Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2012 14:38

Հայ–վրացական սահմանի վրացական կողմում մոտ մեկ օր ավտոբուսի մեջ փակված`  Ստամբուլից Երեւան ուղեւորվող 47 քաղաքացիներին թուրք եւ վրացի վարորդներ թույլ են տվել դուրս գալ մեքենայից եւ վերցնել իրենց իրերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ավտոբուսի ուղեւորներից մեկը: Նա նաեւ նշեց, որ ուղեւորներն իրենց միջոցներով պետք է վարձակալեն մեկ այլ ավտոբուս, որ հասնեն Երեւան: Թուրք եւ վրացի վարորդները հրաժարվել են շարունակել ճանապարհը:

Այդ տեղեկատվությունը նաեւ հաստատեցին Վրաստանում Հայատսանի դեսպանատանը, հավելելով, որ այս պահին չեզոք գոտում գտնվող ավտոբուսի ուղեւորներն իրենց իրերով պետք է հատեն  հայ-վրացական սահմանը:

Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանի մոտ վրացական կողմում մոտ մեկ օր կանգնած է եղել Ստամբուլից Երեւան ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը: 47 ուղեւորները գերի էին պահվում ավտոբուսի թուրք եւ վրացի 2 վարորդների կողմից։ Ավտոբուսի վարորդների նման պահվածքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նրանք չեն ստացել աշխատավարձ ուղեւորափոխադրող ընկերությունից:

Վրաստանում ՀՀ հյուպատոսությունը  տեղում  միջոցներ է ձեռնարկել  խնդիրը լուծելու համար։

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply