Նազարբաևի դուստրը գլխավորելու է խորհրդարանական հանձնաժողովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 14:05

Ղազախական  նորընտիր մաջլիսի առաջին նստաշրջանի ժամանակ (խորհրդարանի  ստորին պալատ)  ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներ: Նրանցից մեկի` սոցիալ-մշակութային զարգացման հանձնաշողովը կգլխավորի ղազախստանի նախագահ Նորսուլթան  Նազարբաևի ավագ դուստր Դարիգա Նազարբաևան , հաղորդում է  «Նոր Ղազախստան» տեղեկատվական գործակալությունը:

Դարիգա Նազարբաևան ընտրվել է մաջլիս  իշխող «Նուր Օտան»  իշխող կուսակցությունից, որը գլխավորում է նրա հայրը:

Նախկինում Նորսուլթան  Նազարբաևի դուստրը «Ասապ»  («Բոլորը միասին»)կուսակցության առաջնորդն էր, որը հետագայում միացավ «Օտանին» (հետագայում վերանվանվեց  «Նուր Օտան»):  Նա  նաև ղեկավարում է Ղազախստանի նախագահի հիմնադրամը:

Դարիգա Նազարբաևան ամուսնացած էր Ռահատ Ալիևի հետ, որը մի քանի տարի առաջ պատժվեց  և լքեց Ղազախստանը (հայրենիքում նրան հեռակա երկարաժամկետ բանտարկության  են դատապարտել շորթման, մարդկանց առևանգման և ուրիշ հանցագործությունների համար): Այդ աղմուկի  ժամանակ նա բաժանվեց ամուսնուց:

Մաջլիսի ընտրությունները հունվարի 15-ին էին:  Հաղթեց, ինչպես նախորդ ընտրություններին , իշխող կուսակցությունը: ԿԸՀ -ի տվյալներով , այն ստացաել է ընտրողների 80տոկոս ձայները:

 

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply