«Facebook»-ն առաջարկում է մահից առաջ հրաժեշտ տալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 20, 2012 13:40
«Facebook» սոցցանցը մշակողները օգտատերերի ուշադրությանն են ներկայացրել նոր «If I Die» ներդիրը, որը յուրաքանչյուր գրանցվածի առաջարկում է ստեղծել հաղորդագրություն այն դեպքի համար, եթե նա մահանա: Բացարձակ անվճար այս ներդիրն առաջարկում է մտածել, թե «Ինչ եք թողնում ձեզանից հետո», ու այդ հարցին պատասխանել ընկերներին ու բարեկամներին ուղղված տեքստային հաղորդագրությունով կամ տեսաուղերձով:
Անհրաժեշտ է դրա համար ոչ միայն ուղերձը, այլև երեք վստահված անձանց ընտրությունը, որոնց կհանձնարարվի հաղորդագրությունը դրա հեղինակի մահից հետո տարածելը:
Այս անսովոր հավելվածը ստեղծել է իսրայելական կազմակերպությունը, որը մասնագիտանում է հուշագրերի ստեղծման գործում:






Facebook
Tweet This
Email This Post
