«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի բլոկներում 1000 տ խիստ ռադիոակտիվ ջուր են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 13:26

«Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի  երկրորդ և երրորդ բլոկներում  ռադիոակտիվ ցեզիումի  պարունակությամբ ավելի քան 1000 տ ջուր են հայտնաբերել: Ջուրն այն բաժնում է, որտեղ տեղադրված է ծովի ջուրը մղող պոմպը:

Երկրորդ և երրորդ բլոկներում համապատասխանաբար հայտնաբերվել է 500 և 600 լ ռադիոակտիվ ջուր, որի մեջ ռադիոնուկլիդների առավելագույն պարունակությունը 860-16,2 հազար բեքքերել է մեկ խմ-ում:

ТЕРСО –ն հավաստիացնում է, որ այդ ջուրը ծով  թափանցելու հավանականությունը խիստ նվազ է, քանի որ առափնյա հատվածից վերցրած ջրի փոձանմուշներում ռադիացիայի մակարդակը բարձր չէ:

Դեկտեմբերի վերջին  կայանի ստորգետնյա թունելներից մեկում ռադիոակտիվ ջրերի կուտակում էր հայտնաբերվել: Դրանից հետո օպերատորը բոլոր շենքերում ու կառույցներում ստուգումներ է անցկացնում:

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply