Արոնյանը կմրցի ադրբեջանցի Հաշիմովի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 20, 2012 13:15

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան  հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ: Հայստանի ներկայացուցիչը վաստակել է  3,5 միավոր և նորվեգիացի Մագնուս Կառլսենի հետ բաժանում է Է 1-ին տեղը:

3-ական միավոր են վաստակել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, իտալացի Ֆաբիանո Կարուանան և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Արոնյանը 6-րդ տուրում կմրցի ադրբեջանցի Վուգար Հաշիմովի հետ:

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply