Քննարկել են բնակարանային ծրագրերի իրականացման գործընթացը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 20, 2012 12:28

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված բնակարանային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին:

Զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ բնակարանային ծրագրերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ հանդիսանում են հանրապետության սոցիալական համակարգի բարելավման կարեւորագույն բաղադրամասերից մեկը` հատկապես հաշվի առնելով նրանում սոցիալապես անապահով խմբերի ընդգրկվածությունը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ, չնայած վերջին տարիների ընթացքում բավականին մեծածավալ աշխատանքների իրականացմանը, որոշ ուղղություններում դեռեւս կան լուրջ անելիքներ: Դա պահանջում է առկա թերացումների համապարփակ վերլուծություն` հետագայում այդ ամենը հաշվի առնելով նոր ծրագրերի իրագործման ընթացքում:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին գործընթացի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply