Օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 12:22

«Բոինգ-757»-ի օդաչու Սերգեյ Գոլևն իրեն վատ էր զգացել  Բանկոկ-Նովոսիբիրսկ չվերթի ժամանակ, կառավարման վահանակի առջև: Օդանավում 239 մարդ կար:

«Բոինգ 757-200»-ը վայրէջք է    կատարել «Տոլմաչովո» օդանավակայանում` 44-ամյա մահացած օդաչուի հետ: Չնայած անձնակազմի ու բժիշկ ուղևորի միջամտությանն ու ջանքերին, տղամարդուն փրկել չի հաջողվել: Բարեբախտաբար, մյուս օդաչուն կարողացավ առանց խնդիրների նստեցնել ինքնաթիռը:

Սերգեյ Գոլևը թռիչքից երեք ժամ անց վատ է զգացել: Խցիկից նրան տեղափոխել են բորտուղեկցորդների սրահ: Ուղևորներից մի սրտաբան  տղամարդուն առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն  օդաչուին փրկել չի հաջողվել: Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել,  և  փորձել են հարկադիր վայրէջք  կատարել Չինաստանում` գործընկերոջը փրկելու նպատակով: Սակայն, մինչ Չինաստանի տարածքում վայրէջքի  գործընթացը սկսելը, Սերգեյ Գոլևը մահացել է սրտային անբավարարությունից:

Այլևս անիմաստ համարելով Չինաստանում վայրէջքը, մահացած օդաչուի մարմնով ինքնաթիռը շարունակել է թռիչքն ու հասել  Նովոսիբիրսկ:

 

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply