Թաիլանդը ճանաչեց Պաղեստինի անկախությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 12:08

Թաիլանդը հայտարարել է, որ ճանաչում է  անկախ Պաղեստին պետությունը: Այդ մասին հաղորդել է  Թհանի Թհոնգպակտիի թագավորության ԱԳՆ-ի   պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Պաղեստինը  որպես անկախ պետություն  ճանաչելու  մասին Թաիլանդը  տեղեկացրել է ՄԱԿ-ի պաղեստիյան պատվիրակությանը և  ՄԱԿ-ի անդամ մյուս բոլոր երկրներին:

Պաղեստինյան ազգային ադմինիստրացիան ձգտում է, որ  Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ: Դրան դիմադրում է  ԱՄՆ-ն`  պնդելով Իսրայելի հետ նախապես խաղաղություն կնքելու անհրաժեշտության մասին:

 

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply