Չորս վիրավոր երկու ավտոպատահարի արդյուքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 20, 2012 11:56
Հունվարի 19-ին, ժամը 23.10-ին, Ն. Զարյանի և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:|
Հունվարի 19-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես Բենց-430» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106»-ի, ինչից հետո վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|






Facebook
Tweet This
Email This Post
