Իրանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 100 մարդ է վնասվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 11:42

Երեկ Իրանի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը Նիշապուր քաղաքի մոտ գտնվող փոքր բնակավայրում է: Այստեղ բնակչությունը հաշվվում է 200 հազար մարդ: Վնասվածքներ են ստացել Նիշապուրի 100 բնակիչներ, որոնցից 17-ին հոսպիտալացրել են: Բնակելի ու վարչական շենքերի ապակիները դուրս են թռել, տեղ-տեղ քանդվել են պատերը:

Իրանը գտնվում է սեյսմակտիվ գոտում, ինչի հետևանքով միջին ուժգնության ցնցումներ այստեղ հաճախակի են լինում: Վերջին ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 2003-ին: Այն ժամանակ 6,3 մագնիտուդով երկրաշարժի զոհ դարձավ երկրի հարավի ավելի քան 30 հազար բնակիչ:

 

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply