«Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած խուլիգանության մասնակիցներից երկուսը ձերբակալված են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 20, 2012 11:53

Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած խուլիգանության ընթացքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա Տիգրան Հ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ այդ օրը, ժամը 16.30-ին, 18-ամյա Նարեկ Մ.-ն վիճաբանել է 19-ամյա Էդգար Ն.-ի հետ, որի ընթացքում Նարեկ Մ.-ն իր մոտ եղած «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Նարեկ Մ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակը:
Նարեկ Մ.-ն և Էդգար Ն.-ն ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին պարզելու, ինչպես և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Դիտվել է 1020 անգամ: