2011թ.-ը ամենատաք տարիների տասնյակի մեջ եղանակի ուսումնասիրման ամբողջ պատմության ընթացքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 11:12

Անցյալ 2011թ մտել է ամենատաք տարիների տասնյակի մեջ եղանակի ուսումնասիրման ամբողջ պատմության  ընթացքում , որոնք սկսել են 1880թ.: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի նյու-յորքյան  Տիեզերքի մետեորոլոգիական  ուսումնասիրման ինստիտուտի   հաշվետվության մեջ:

Հետաքրքիր է , որ ուսումնասիրությունների պատմության մեջ ինը տարին այս հարյուրամյակի մեջ է,և միայն 1998թ.-ը `նախորդի:

“Մենք գիտենք,որ մոլորակը ավելի շատ էներգիա  է  կլանում քան տալիս է : Այսպիսով շարունակվում է  ջերմաստիճանի բարձրացման միտումը: Նույնիսկ հաշվի առնելով  Լա-Նինյայի  իհայտ գալու սառեցման էֆեկտը  և  վերջին տարիների արևի ակտիվության նվազումը, 2011թ.-ը  դարձավ ուսումնասիրման պատմության մեջ տասը ամենատաքերից մեկը”, – նշել է Ինստիտուտի տնօրեն Ջեյմս Հանսենը:

Հետազոտողների տվյալների համաձայն 2011թ. 0,22 աստճանով սառն էր 2010թ., որը համարվում է ուսումնասիրման պատմության մեջ ամենաշոգը:Մոլորակի վրա ջերմաստիճանը 0,51 աստիճան ավելի բարձր էր քան նախորդ դարի միջին ջերմաստիճանը:

Այն,որ երկրի ջերմաստիճանը տարեց տարի չի բարձրանում ,գիտնակաները կարծում են կլիմաների բազմազանության շնորհիվ է: Սակայն  ընդհանուր առմամբ դիտվում է տաքացման ընթացք: ՆԱՍԱ-ում նշում են, որ դա առաջին հերթին երկրագնդի մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների հետևանք է, որոնք կլանում են Երկրի արձակած ինֆրակարմիր ճառագայթները և խանգարում նրանց ելքը տիեզերք, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply