Հայաստան՚ համահայկական հիմնադրամը մեկնարկել է Արցախի Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի ներքին ցանցի կառուցումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2012 11:05


Երևան, 20 հունվարի, 2012թ.: Հեռուստամարաթոն 2011-ի ՙՋուր պարգևիր, կյանք նվիրիր՚ կարգախոսի շրջանակներում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է Հադրութ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիրը:

Ծրագիրը համաֆինանսավորում են Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմինը` ի դեմս լոսանջելեսաբնակ բարերարներ տեր և տիկին Ջերարդ և Փաթրիշիա Թրփանջյանների, և ԼՂՀ կառավարությունը:

2008-ին Հիմնադրամի կառուցած ԱրջաղբյուրՀադրութ 22կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ խմելու ջուրը հասնում է շրջկենտրոն: ՙՆերքին ցանցի կառուցումը կամբողջացնի ծրագիրը` ջուրը հասցնելով սպառողին՚,- ասում է ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանը:

Կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են: Ծրագրով նախատեսվում է կառուցել շուրջ 33կմ երկարություն ունեցող ներքին ցանց, պոմպակայան և 2 ջրամբար, վերանորոգել 1970-ականներին կառուցված խորքային հորը, ջրավազաններն ու քյարիզները:

ՙԽորին շնորհակալություն ենք հայտնում տեր և տիկին Թրփանջյաններին իրենց առատաձեռն նվիրատվության համար, որը հնարավորություն կտա խմելու ջուր մատակարարել շուրջ 3200 բնակիչ ունեցող քաղաքին£ Այս առիթով հարկ եմ համարում երախտագիտության խոսքեր հայտնել նաև Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամ պարոն Ալբերտ Բոյաջյանին, ում շնորհիվ ծրագիրն այսօր կյանքի է կոչվում՚,- նշում է Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի Տնօրենների խորհրդի նախագահ Արա Ագիշյանը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցը, որն առանձնանում է իր գրավիչ ճարտարապետական լուծումներով և ժամանակակից հարդարանքով, 2010-ին ևս կյանքի կոչվեց Թրփանջյան ընտանիքի հովանավորությամբ:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ


Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply