Պայթյուն Մարտունիում, կան տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2012 10:41

Հունվարի 20-ին`ժամը 05.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանին կից պահակատանը տեղի է ունեցել պայթուն գազից. փլուզվել է պանելային ծածկը և անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է պահակատան երկաթբետոնե ծածկը:

Փրկարարները պանելի փլատակից դուրս են բերել  1990 թվականին ծնված Նուշիկ Խաչատրյանին: Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող ընտանիքի ևս 3 անդամներ`1964 թվականին ծնված Վանիկ,1967 թվականին ծնված Սոնա ,1995 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանները, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:

Վանիկ, Նարեկ, Նուշիկ Խաչատրյանների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Սոնա Խաչատրյանի առողջական վիճակը` ծանր:

 

 

Դիտվել է 677 անգամ:
Print Friendly

Leave a Reply